30 06 2020

Բացականչում են պահպանել սոցիալական  հեռավորություն, բայց դա այստեղ չի արվում. Հայկ Ալումյան



Ինչ-որ տեղ համամիտ եմ, որ այս ամեն ինչը վերածվել է գրոտեսկի, ուրիշ հարց է, թե ո՞ւմ գործողությունների պատճառով է դա եղել: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննության ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:

«Գրոտեսկ չէ՞, եթե հենց հիմա փողոցով մեքենա է անցնում ՀՀ կառավարության ու պարետատան անունից բացականչում, որ պետք է սոցիալական հեռավորությունը պահպանել, բայց հենց հիմա այս տեսախցիկների առաջ բոլորը տեսնում են, որ այստեղ սոցիալական հեռավորությունը չի պահպանվում. այ դա գրոտեսկ է: Ու չպետք է հերթը հասներ նրան, որ մենք ստիպված լինենք այդ հարցը բարձրացնել, բայց գրոտեսկի է վերածվել, որովհետև մինչև հիմա այդ հարցը ոչ ոք չի լուծել, և ես կարծում եմ, որ այն պետք է հրատապ լուծվի»,- ասաց փաստաբանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ